Արաբը բաժանվել է կնոջից, երբ առաջին անգամ տեսել է նրան առանց դիմահարդարման

13:47 • 19.10.16

Արաբական Միացյալ Էմիրությունների 30-ամյա բնակիչն ամուսնալուծության հայտ է ներկայացրել այն բանից հետո, երբ նրա կնոջ դիմահարդարումը մաքրվել է ծովում լողալուց հետո: Այս մասին հաղորդում է Metro-ն` հղում անելով տեղական լրատվամիջոցներին:

 

Տղամարդը պատմել է, որ ինքը տեսել է իր սիրեցյալի դիմագծերի փոփոխությունը, և գտնում է, որ խաբվել է նրա արհեստական գեղեցկությամբ, այդ իսկ պատճառով ցանկացել է անմիջապես բաժանվել նրանից:

 

Նրա խոսքով` կինը ոչ միայն առատ դիմահարդարում է օգտագործել, այլև կոսմետիկ վիրահատություն է արել ու արհեստական թարթիչներ ու գունավոր կոնտակտային լինզաներ կրել:

 

Կայքը գրում է, որ 24-ամյա լքված կնոջ հետ աշխատող հոգեբանն ասել է, որ տղամարդը մերժել է վերամիավորման բոլոր փորձերը: