Եվրոպոլը մասշտաբային գործողություն է անցկացրել 52 երկրում
Եվրամիության ոստիկանական ծառայությունը մասշտաբային գործողություն է իրականացրել թմրանյութերի վաճառքի, մարդկանց թրաֆիքինգի և կիբեռհանցագործության դեմ պայքարի շրջանակում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինչպես հաղորդվում է Եվրոպոլի կայքում, գործողության ընթացքում, որը ստացել է «Սպիտակ արագիլ» (Ciconia Alba) անվանումը, առգրավվել է ավելի քան 2,3 տոննա կոկաին և ավելի քան 181 հազար եվրո:
Ձերբակալվել է նաև 314 մարդ, այդ թվում՝ կիբեռհանցագործությանը, մարդկանց թրաֆիքինգին, անօրինական ներգաղթին և թմրանյութերի անօրինական շրջանառությանը հանցակցելու կասկածանքով:
Հաղորդվում է, որ գործողությունն իրականացվել է շաբաթվա ընթացքում Եվրամիության տարածքում և դրա սահմաններից դուրս: Դրանց մասնակցել է 52 երկիր և չորս միջազգային կազմակերպություն, ինչպես նաև գործընկերներ մասնավոր կազմակերպություններից:










