Խարդախության համար հետախուզվող 56-ամյա կինը հայտնաբերվել է
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 19-ին, ժամը 1.15-ին, Երևանի Հանրապետության փողոցի 62 շենքի մի բնակարանից բերման է ենթարկվել 1960 թ. ծնված Անահիտ Բ.-ն։
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքացին հոկտեմբերի 18-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:










