Իտալիայում քահանան գողացել է եկեղեցու գումարներն ու անհետացել
Իտալական Վենետիկի մարզի եկեղեցիներից մեկի քահանան՝ Դոն Ֆլավիո Գոբան, գողացել է եկեղեցու բանկային հաշվին եղած գումարն ու դիմել փախուստի:
Ինչպես հայտնում է italia-ru.com-ը, հոգևորականը գողացել է այն գումարը, որը եկեղեցու բանկային հաշվին էր հավաքվել մեկուկես տարվա ընթացքում:
Աղբյուրը մանրամասնում է, որ եկեղեցու նախկին քահանան այլ տեղ ծառայության անցնելուց առաջ մեծ գումար էր թողել եկեղեցու գանձարանին, որի պարունակությունը կանոնավոր կերպով ավելանում էր հավատացյալների նվիրատվությունների շնորհիվ:
Վենետիկում տարածված խոսակցությունների համաձայն՝ թալանն իրագործած քահանան սիրավեպ է ունեցել եկեղեցու միանձնուհիներից մեկի հետ, որն էլ հոգևորականին դրդել է նման քայլի:










