Ռուսաստանը խոստացել է ցավոտ պատասխան տալ ԱՄՆ պատժամիջոցներին
Ռուսաստանը արդյունավետ միջոցներ կգտնի ի պատասխան ամերիկյան պատժամիջոցների, և դրանք կարող են բավականին ցավոտ լինել Վաշինգտոնի համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Րյաբկովը՝ հանդես գալով Պետդումայի նիստին, որտեղ դիտարկվում էր ԱՄՆ-ի հետ պլուտնիումի ոչնչացման մասին համաձայնագրի դադարեցման մասին հարցը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Րյաբկովի խոսքերով՝ այժմ ամերիկյան պատժամիջոցների ցանկում կա Ռուսաստանից 281 իրավաբանական անձ և իշխանության բոլոր ճյուղերի 81 ներկայացուցիչ:
Եթե ԱՄՆ-ն, «հաշվի չառնի ողջախոհությունը և փորձը», և այնուամենայնիվ որոշի ընդլայնել պատժամիջոցները, ապա «մեր զինանոցում կգտնվեն քայլեր, որոնք բավականին ցավոտ հետևանքներ կունենան» Վաշինգտոնի համար, հայտարարել է նա:










