Սան-Ֆրանցիսկոյում դպրոցի մոտ հրաձգության հետևանքով չորս աշակերտ է տուժել
Անհայտ անձը հրաձգություն է սկսել ամերիկյան Սան-Ֆրանցիսկո քաղաքի թաղամասերից մեկի դպրոցի մոտ: Չորս աշակերտ վիրավոր է, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է՝ հաղորդում է ABC News հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան: Հրաձգությունից հետո դպրոցի տարածքը պատնեշել են, տուժածներին տեղափոխել են տեղի հիվանդանոց:
Ըստ նախնական տվյալների՝ կրակոցների թիրախը աշակերտներից մեկն է եղել: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:










