Օբամաների վերջին պաշտոնական ընթրիքը Սպիտակ տանը. Միշել Օբաման «փայլել» է իր Versace զգեստով (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կնոջ՝ Միշելի հետ Սպիտակ տանը հյուրընկալել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիին ու նրա կնոջը, գրում է The Daily Mail-ը՝ նշելով, որ սա Օբամաների վերջին պաշտոնական ընթրիքն էր:
Աղբյուրը նկատում է, որ երեկոյի աստղը եղել է ԱՄՆ-ի առաջին տիկինը, ում տեսքը Versace երեկոյան զգեստի շնորհիվ ուղղակի փայլուն է եղել:
Բրիտանական պարբերականը նշել է, որ Միշելի հմայիչ տեսքն անտարբեր չի թողել նույնիսկ իտալացի քաղաքական գործչին, ում՝ Միշելին ուղղված հայացքները ներկայացված են ստորև.





















