Ահաբեկիչները կրակ են բացել Հալեպում մարդասիրական միջանցքների ուղղությամբ
Ահաբեկիչները գնդակոծել են Հալեպի Բուսթան ալ-Քասր թաղամասում մարդասիրական միջանցքը: Կրակը բացվել է ականանետներից և հրազենից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Առավոտից այն վայրի մոտակայքում, որտեղից պետք է սկսեին դուրս գալ Բուսթան ալ-Քասր թաղամասի խաղաղ բնակիչները, վեց ական է պայթել: Ահաբեկիչները կրակել են անցակետի ուղղությամբ: Գրոհայինների դիրքերի հեռավորությունը մինչև մարդասիրական միջանցքի ելքը չի գերազանցում 200 մետրը:
Ծայրահեղականները թույլ չեն տալիս խաղաղ բնակչությանը և զենքը վայր դրած գրոհայիններին հեռանալ քաղաքից:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի գրոհայինները սպառնում են սպանել այն բնակիչներին, որոնք կցանկանան դուրս գալ մարդասիրական միջանցքներով:
Հիշեցնենք, որ Հալեպում հոկտեմբերի 20-ին ժամը 08։00-ից մարդասիրական դադար է հայտարարվել: ՌԴ օդատիեզերկան ուժերը և սիրիական ուժերը երեքշաբթի օրվանից դադարել են օդային հարվածներ հասցնել Հալեպգում գրոհայինների օբյեկտների ուղղությամբ:










