Պաշտոնանկ են արվել Կապանի և Մեղրիի ոստիկանապետերը
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոնանկ են արվել Կապանի և Մեղրիի ոստիկանապետները և նշանակվել նոր ոստիկանապետեր:
Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից Զարզանդ Գաբրիելյանը։
«Ոստիկանապետի հրամանով պաշտոնանկ է արվել Կապան քաղաքի ոստիկանապետ Արա Դավթյանը, մեկ այլ հրամանով պաշտոնանկ էր արվել Մեղրիի ոստիկանապետ Վարդան Ծատրյանը»,-ասաց նա։
ՀՀ ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից նաև հայտնեցին, որ Կապանի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արթուր Շմավոնյանը, Մեղրիի նոր ոստիկանապետը ոստիկանության գնդապետ Կարեն Թադևոսյանն է:










