Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը մեկ օրով կերկարացնի Հալեպում «մարդասիրական դադարը»

18:25 • 20.10.16

Ռուսաստանը որոշում է կայացրել մեկ օրով երկարաձգել սիրիական Հալեպում «մարդասիրական դադարը»: Այդ մասին հինգշաբթի օրը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«ՌԴ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ՝ որոշում է կայացվել մեկ օրով «մարդասիրական դադարը» երկարաձգելու մասին: Հալեպում «մարդասիրական դադարի» երկարաձգմանն աջակցում է Սիրիայի Արաբական Հանրապետությունը»,- հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարը:

Հիշեցնենք, որ Հալեպում հոկտեմբերի 20-ին ժամը 08։00-ից մարդասիրական դադար է հայտարարվել: ՌԴ օդատիեզերկան ուժերը և սիրիական ուժերը երեքշաբթի օրվանից դադարել են օդային հարվածներ հասցնել Հալեպգում գրոհայինների օբյեկտների ուղղությամբ: