Ուկրաինայի ռադան հռչակագիր է ընդունել Երկրորդ համաշխարհայինը սկսելու համար ԽՍՀՄ պատասխանատվության մասին
Ուկրաինայի Գերագույն ռադան Ուկրաինայի, Լեհաստանի և Լիտվայի խորհրդարանների համերաշխության հռչակագիր է ընդունել Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների առնչությամբ: Այդ մասին հոկտեմբերի 20-ին հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:
Փաստաթղթում Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսելու պատասխանատվությունը դրվում է նացիստական Գերմանիայի և Խորհրդային միության վրա:
«Մենք ուշադրություն ենք հրավիրում այն փաստին, որ երկու տոտալիտար ռեժիմների՝ կոմունիստական Խորհրդային միության և նացիստական Գերմանիայի միջև 1939 թվականի օգոստոսի 23-ին կնքված Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը հանգեցրել է սեպտեմբերի 1-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի պայթյունին»,- նշվում է հռչակագրում:










