Գնահատելու ենք արդյունավետությունը, որպեսզի հասկանանք, թե ինչն ենք շարունակելու. նախարարը «Հյուսիս-հարավի» մասին
«Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարության արդյունավետության վերաբերյալ ուսումնասիրություններ են կատարվում:
Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը. «Այժմ գնահատվում է արդյունավետությունը, ստուգումներ են իրականացվում, իսկ նոր զարգացումների մասին տեղյակ եմ»:
Հարցին, թե երբ է ավարտվելու շինարարությունը, նախարարն ասաց, որ այդ հարցին դեռ չի կարող պատասխանել:
Իսկ հնարավոր է, որ փոխվեն շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերությունները, նախարարը չբացառեց. «Ամեն ինչ էլ հնարավոր է: Ինձ թվում է առանց ուսումնասիրություններ կատարելու այլ հարցերի պատասխանելը սխալ կլինի: Գնահատելու ենք արդյունավետությունը, որպեսզի հասկանանք, թե ինչն ենք շարունակելու, որն ենք շարունակելու, և շարունակելո՞ւ ենք արդյոք, թե՞ ոչ»:
Հարցին, թե հնարավոր է, որ շինարարությունը դադարեցվի, նախարարն ասաց, որ այժմ պատրաստ չէ այդ հարցին պատասխանելու:










