Yahoo-ն խնդրում է ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությանը բացատրել էլ. փոստի ստուգման մասին հաղորդագրությունները
Yahoo ընկերությունը խնդրում է ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությանը պարզաբանել էլեկտրոնային փոստի ստուգման մասին հաղորդագրությունները, հայտնում է CNET-ը:
Համապատասխան նամակն ուղղվել է ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության ղեկավար Ջեյմս Քլեպերին:
Ավելի վաղ Reuters գործակալությունը հրապարակել է հոդված, որի համաձայն 2015 թվականին Yahoo-ն գաղտնի ծրագիր է ստեղծել ԱՄՆ հետախուզությանն իր բոլոր օգտատերերի էլեկտրոնային նամակներում որոշակի տեղեկատվություն որոնելու հնարավորության տրամադրման համար: Yahoo-ն հերքել է փոստի զանգվածային լրտեսման մեղադրանքները:
Այժմ ընկերությունը Քլեպերին նամակ է ուղղել, որտեղ խնդրում է լույս սփռել ենթադրյալ դատական օրդերի վրա, որն Ազգային անվտանգության գործակալությունն ուղարկել է Yahoo-ին: Ընկերությունը կոչ է արել Քլեպերին հաստատել, թե արդյոք գործակալությունը նման հրահանգ է տվել, գաղտնազերծել այն և ավելի շատ տեղեկատվություն տրամադրել:










