Լոնդոն Սիթի օդանավակայանը տարհանվել է հրդեհի ահազանգի պատճառով
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում գտնվող Լոնդոն-Սիթի օդանավակայանում տարհանում է տեղի ունենում հրդեհի ահազանգի պատճառով:
Ինչպես հաղորդում է The Independent-ը, ոչ մի չվերթ չի իրականացվի նախքան հետաքննության ավարտը: Հարյուրավոր ուղևորների խնդրել են հեռանալ տերմինալից, երբ ահազանգն ակտիվացել է տեղի ժամանակով 16:30-ին:
Օդանավակայանի ներկայացուցչի խոսքով` իրենք դեռ պարզում են ահազանգի ազդանշանի միացման պատճառը:
Ուղևորներն ու օդանավակայանի անձնակազմը տարհանվել են տարածքից և սպասում են ավտոկայանատեղիում:










