Հալեպում չեղյալ է հայտարարվել վիրավորների տարհանումը՝ անվտանգության հետ կապված իրավիճակի պատճառով
Հալեպի արևելյան մասից ուրբաթ նախատեսված վիրավորների տարհանումը չեղյալ է հայտարարվել անվտանգության ցածր մակարդակի պատճառով: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման վարչության մամուլի քարտուղար Յենս Լերկեն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վիրավորների և հիվանդների տարհանումը, ցավոք, կարող է չսկսվել այսօր, ինչպես նախատեսվել է, քանի որ բացակայում են բոլոր անհրաժեշտ պայմանները»,- ասել է Լերկեն:
«Մարդասիրական դադարը» սկսել է գործել սիրիական Հալեպ քաղաքում հոկտեմբերի 20-ից։ Քաղաքից դուրս գալու համար նախատեսված է ութ միջանցք. վեցը՝ խաղաղ բնակիչների, երկուսը՝ գրոհայինների համար:










