Վլադիվոստոկի բնակիչներին վախեցրած ամուրյան վագրը հայտնաբերվել է (տեսանյութ)

12:44 • 21.10.16

Ռուսաստանում հայտնաբերվել է օրերս Վլադիվոստոկ քաղաքի փողոցներում նկատված ամուրյան վագրը, որին արդեն քնեցրել են ու նախապատրաստել հետագա տեղափոխմանը:

 

Ինչպես նշում է kp.ru-ն, գիշատչին հայտնաբերել են երեկոյան, երբ վագրը դուրս է եկել ջրամբարի մոտակայքում գտնվող անտառային թաքստոցից:

 

Մասնագետները հետագայում պարզել են, որ որձ վագրը 1.5-2 տարեկան է և դեռևս համարվում է փոքր: Նշվում է, որ այս տարիքում վագրը մարդու համար վտանգ չի ներկայացնում:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Վլադիվոստոկի ոստիկանությունը քաղաքի փողոցներում անարգել զբոսնող ամուրյան վագրի վերաբերյալ ահազանգերից հետո կոչ էր արել բնակիչներին պահպանել զգուշության կանոնները: