Հոնկոնգում թայֆունի պատճառով դպրոցներ են փակվել և ավիաչվերթներ չեղյալ հայտարարվել
Թայֆունը, որի հզորությունը 10 բալանոց համակարգով գնահատվում է 8 բալ, շարժվում է դեպի Հոնկոնգ: Այդ մասին գրում է South China Morning Post-ը:
Քաղաքում սպասվում են ուժեղ ավերածություններ: Թայֆունի առնչությամբ իշխանությունները հայտարարել են դպրոցների, պետական հաստատությունների փակվելու մասին, ֆոնդային բորսայում դադարեցվել են աճուրդները:
Ավելի քան 600 ավիաչվերթ չեղյալ է հայտարարվել կամ հետաձգվում է: Բացի այդ, ընդհատումներով է աշխատելու նաև հանրային տրանսպորտը: Բնակիչներին խնդրում են հեռու մնալ ափից:










