ԱՄՆ-ն հայտարարել է Ռաքքան գրոհելու մասին
Իրաքի Մոսուլ քաղաքը գրավելուց հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող կոալիցիոն ուժերը կուղղվեն դեպի սիրիական Ռաքքա քաղաքը: Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին RTL ֆրանսիական ռադիոկայանին տված հարցազրույցոմ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Թոնի Բլինքենը:
«Այժմ մեզ համար արդիական հարցը Ռաքքան է: Հենց այնտեղ է ԻՊ-ը մտադիր իրականացնել ահաբեկչական գործողությունները», - բացատրել է պաշտոնյան:
Սակայն մինչև այդ քաղաքը գրոհելը անհրաժեշտ է գրավել Մոսուլը: Բլինքենի խոսքով` այնտեղ հինգից վեց հազար ջիհադականներ են հաստատվել:










