Սիրիան սպառնացել է կործանել թուրքական ռազմական ինքնաթիռները՝ երկրի օդային տարածքը խախտելու դեպքում

10:16 • 21.10.16

Սիրիայի զինվորականները հինգշաբթի հայտարարել են, որ կկործանեն Թուրքիայի ռազմական ինքնաթիռները, եթե դրանք մտնեն երկրի օդային տարածք, հայտնում է Reuters գործակալությունը:

 

 

«Թուրքական ռազմական ինքնաթիռների կողմից Սիրիայի օդային տարածքը խախտելու ցանկացած փորձ պատասխան կստանա, և ինքնաթիռները կխոցվեն հասանելի բոլոր միջոցներով»,- ասված է Սիրիայի զինված ուժերի հայտարարությունում:

 

Չորեքշաբթի ուշ երեկոյան Թուրքիան օդային հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում քուրդ զինյալների դիրքերին, ինչը Սիրիան «անթաքույց ագրեսիա» է անվանել: