Թաիլանդի նախկին վարչապետը կբողոքարկի 1 միլիարդ դոլարի չափով տուգանքի մասին որոշումը

12:50 • 21.10.16

Թաիլանդի նախկին վարչապետ Յինգլակ Չինավատը կբողոքարկի նրա ակտիվների առգրավման և 1 միլիարդ դոլարի չափով տուգանքի վճարման մասին երկրի ֆինանսների նախարարության հրամանը, հայտնում է Nation թերթի կայքը:

 

«Նման փոխհատուցում պահանջելն արդար չէ: Ես կպայքարեմ դատարանում այդ հրամանի դեմ»,- հայտարարել է նախկին վարչապետը:

 

Չինավատը մեղադրվում է 2011-2014 թվականներին գյուղացիների կյանքի պայմանների բարելավմանն ուղղված ծրագրի ընթացքում անփութության և կոռուպցիայի համար: Ծրագրի իրականացման ընթացքում հայտնաբերվել են կոռուպցիայի բազմաթիվ փաստեր:

 

2014 թվականին Չինավատի կառավարությունը տապալած ռազմական հեղաշրջումից առաջ ծրագրի իրականացման վերջին փուլում կառավարության գործունեությունը կաթվածահար էր եղել ընդդիմության զանգվածային ցույցերի պատճառով: