Կիևի մետրոյում 24-ամյա երիտասարդը նետվել է գնացքի տակ

15:18 • 21.10.16

Կիևի մետրոպոլիտենում 24-ամյա երիտասարդը նետվել է գնացքի տակ, հայտնում է BBC-ի ուկրաինական ծառայությունը: 

Միջադեպը տեղի է ունեցել Կիևի մետրոյի «Բերեստեյսկա» կայարանում:

 

Երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել: Իրավապահ մարմինները փորձում են պարզել դեպքի մանրամասները:

Միջադեպից 3 ժամ անց Կիևի մետրոյի աշխատանքը վերականգնվել է: