Բայդենը խոստովանել է Թրամփին ծեծելու ցանկության մասին

10:07 • 22.10.16

 

ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, ելույթ ունենալով Փենսիլվանիա նահանգում, խոստովանել է, որ կծեծեր ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին, եթե նրանք սովորեին նույն դպրոցում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

  

«Լրագրողները հաճախ են ինձ հարցնում՝ չէի՞ ցանկանա բանավեճ ունենալ Թրամփի հետ։ Ո՛չ, ես կցանկանայի լինել դպրոցում, այդ ժամանակ ես նրան կտանեի մարզադահլիճ... Ահա թե ինչ եմ ուզում»,- հայտարարել է Բայդենը՝ նկատի ունենալով ԱՄՆ դպրոցներում հարաբերությունները պարզելու և ծեծկռտուքի համար նախատեսված ավանդական վայրը։

 

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ին։ Նախագահի պաշտոնին հավակնում են դեմոկրատ Հիլարի Քլինթոնը և հանրապետական Դոնալդ Թրամփը։