Կանադայի վարչապետի վրա դդմի սերմեր են նետել ու բացականչել՝ «Կատարի՛ր խոստումներդ» (տեսանյութ)

10:35 • 22.10.16

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի՝ Համիլտոն քաղաք այցի ժամանակ կանանցից մեկը նրա վրա դդմի սերմեր է նետել։ Քաղաքային խորհրդի շենքից դուրս գալու ժամանակ կինը հրել է լրագրողներին և քաղաքական գործչի վրա դդմի սերմեր նետել։

 

«Կատարի՛ր խոստումներդ»,- բացականչել է նա։

  

Անվտանգության աշխատակիցները բռնել և դուրս են տարել կնոջը, իսկ վարչապետը նստել է մեքենան ու հեռացել։

 

Ավելի ուշ պարզ է դարձել, որ հարձակվողն Ուտե Շմիդ-Ջոնսն է, որը Կանադայի վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջադրվել էր Կանաչների կուսակցությունից։

 

Լրատվամիջոցները հաղորդում են, որ դդմի սերմերի վրա ֆլոմաստերով սրտիկներ են արված եղել։