Ճամբարակում և Գորիսի տարածաշրջանում ձյուն է տեղում

21:46 • 24.10.16

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 24-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում ձյուն է տեղում:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն իր հերթին տեղեկացնում է, որ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 21:30-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանում ձյուն է տեղում: Հանրապետության մյուս շրջաններում տեղում է անձրև, ավտոճանապարհներին մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: