Երևանում մոտոցիկլի 20-ամյա ուղևորն ընթացքի ժամանակ վայր է ընկել և տեղափոխվել հիվանդանոց

10:43 • 25.10.16

Հոկտեմբերի 24-ին, ժամը 16-ին, Երևանի Ամիրյան և Կողբացի փողոցների խաչմերուկում անհայտ մոտոցիկլի ուղևոր` 1996 թ. ծնված Նարեկ Հ.-ն ընթացքի ժամանակ վայր է ընկել։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մոտոցիկլի 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: