Եղեգնաձորում կողաշրջված կվադրացիկլի 18-ամյա վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հոկտեմբերի 24-ին, ժամը 17.30-ի սահմաններում, 1998 թ. ծնված Կարեն Գ.-ն Եղեգնաձորի Բաղդասարյան փողոցում կվադրացիկլով բախվել է ճամփեզրի հողաթմբին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատահարի հետևանքով կվադրոցիկլը կողաշրջվել է, իսկ Կարեն Գ.-ն վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:










