Թումանյան փողոցում գտնվող խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել

08:54 • 25.10.16

Հոկտեմբերի 25-ին` ժամը 00:01-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թումանյան փողոցի թիվ 33 շենքի 1-ին հարկում գտնվող խմորեղենի արտադրամասում. տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:17-ին, մարվել՝  00:21-ին:

Այրվել են պահեստային իրեր (6 քմ) և 1 սառնարան: