«ԲՄՎ»-ն Սևանում 15-ամյա աղջկա է վրաերթի ենթարկել

10:35 • 25.10.16

Հոկտեմբերի 24-ին, ժամը 15.40-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Սևան քաղաքի Նաիրյան փողոցի 151 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վրաերթի ենթարկված աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: