Ֆիլիպինների նախագահը հանդես է եկել երկրում ցանկացած օտարերկրյա ռազմական ներկայության դեմ

11:21 • 25.10.16

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հանդես է եկել իր երկրի տարածքում օտարերկրյա զորքերի ներկայության դեմ, հայտնում է Reuters գործակալությունը:

 

Դուտերտեն նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է մոռանալ երկրների միջև պաշտպանական ոլորտում ընդլայնված համագործակցության վերաբերյալ համաձայնագրի մասին, եթե նա մնա նախագահ:

 

«Ես սպասում եմ այն ժամանակներին, երբ այլևս չեմ տեսնի իմ երկրում որևէ օտարերկրյա զինվորականի՝ բացի ֆիլիպինցի զինվորներից»,- հայտարարել է Դուտերտեն Ճապոնիա այցից առաջ: