Ավստրալիայի ամենամեծ թեմատիկ զբոսայգում տեղի ունեցած միջադեպի հետևանքով 4 մարդ է զոհվել

10:41 • 25.10.16

Ավստրալիայի ամենամեծ՝ Queensland թեմատիկ զբոսայգում տեղի ունեցած միջադեպի հետևանքով 4 մարդ է զոհվել: Այդ մասին հաղորդում է The Guardian-ը՝ վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը:

 

Ավելի վաղ Dreamworld-ը հայտարարություն էր տարածել, որում հաստատել էր, որ թեմատիկ այգում երեք մարդ է զոհվել:

 

«Dreamworld-ն աշխատում է հնարավորինս արագ պարզել միջադեպի հանգամանքները և այդ ուղղությամբ աշխատում է արտակարգ իրավիճակների ծառայությունների և ոստիկանության հետ»,- ասված է ընկերության հայտարարությունում:

 

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել թեմատիկ այգու ջրային ատրակցիոններից մեկում: Այլ մանրամասներ հայտնի չեն: