Սան Ֆրանցիսկո-Լոնդոն ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Վանկուվերում՝ սրահի ծխի պատճառով. կա 25 տուժած
Հոկտեմբերի 24-ի երեկոյան բրիտանական British Airways ավիաընկերության ինքնաթիռներից մեկի սրահում ծուխ է լցվել, ինչ հետևանքով 25 մարդ է տուժել, այդ թվում` ուղևորներ և բորտուղեկցորդներ:
CBC-ն հաղորդում է, որ միջադեպի պատճառով Սան Ֆրանցիսկոյից Լոնդոն ուղևորվող ինքնաթիռը վթարային վայրէջք է իրականացրել կանադական Վանկուվեր քաղաքում:
Նշվում է, որ միջադեպի պատճառները դեռևս անհայտ են: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:










