Նիցցայում անցորդների աչքի առաջ առևանգել են 5-աստղանի հյուրանոցի թոփ մենեջերին

13:01 • 25.10.16

Ֆրանսիական Նիցցա քաղաքում առևանգել են Կաննում գտնվող Le Grand Hotel 5-աստղանի հյուրանոցի տնօրենների խորհրդի անդամներից մեկին:

 

Ինչպես հայտնում է BFMTV-ն, միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի՝ քաղաքի կենտրոնի մարդաշատ հատվածում:

 

Անհայտ անձինք բազմաթիվ ականատեսների աչքի առաջ 76-ամյա Ժակլին Վեյրային իր տան մոտ գտնվող փողոցում նստեցրել են ավտոմեքենան ու տարել: Իրավապահ մարմինների աշխատակիցները դեռ չեն կարողացել գտնել կնոջը:

 

Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։

 

BFMTV-ն նշում է, որ 2013 թվականին Վեյրային արդեն փորձել են առևանգել նույն տեղից: