Օդեսայում փոթորիկ է սպասվում (տեսանյութ)

18:13 • 25.10.16

Ուկրաինայի Օդեսա քաղաքում փոթորիկ է սպասվում, այս մասին գրել է ուկրաինական segodnya.ua կայքը: 

Ինչպես հայտնում է Ուկրաինայի հիդրոմետ ծառայությունը, Ազովի ծովի ջրերում, ինչպես նաև Սև ծովի հյուսիս-արևելյան հատվածում և նավահանգիստներում քամու արագությունը վայրկյանում կհասնի 25-30մ.-ի: 

Սպասվում է, որ ալիքների բարձրությունը կհասնի 1.5 - 2 մետրի:

Նշվում է, որ Օդեսայի ափերում ալիքների բարձրությունն արդեն հասել է 1 մետրի, սպասվում է, եր երեկոյան փոթորիկը կուժգնանա: