Պակիստանում ոստիկանական ակադեմիայի վրա հարձակման հետևանքով զոհվել է 59 մարդ

08:53 • 25.10.16

Պակիստանի Քվետա քաղաքի ոստիկանական ակադեմիայի վրա իրականացված զինված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 59 մարդ, հայտնում է ria.ru-ն:

 

Բելուջիստան նահանգի ներքին գործերի նախարարության ղեկավար Սարֆրազ Բուգթին տեղեկացրել է, որ 3 ահաբեկիչներն արդեն ոչնչացվել են: Պաշտոնյան նաև հավելել է, որ գրոհայինների մոտ մահապարտի գոտիներ են եղել:

 

Զինվորականները չեն բացառում, որ կատարվածի հետ առնչություն կարող է ունենալ «Թալիբանի» հետ կապ ունեցող «Լաշքար-է Ջանգվի» խմբավորումը: