ԱԺ քառօրյա նիստը՝ ուղիղ

12:20 • 25.10.16

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական խորհրդարանական քառօրյա նիստը: Գրանցվել է 99 պատգամավոր: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ի նիստում պատգամավորները քննարկել են «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը լրացվել է նոր հոդվածներով և լրամշակվել է:

Մասնավորապես՝ կանոնագրքով կարգավորվում են փրկարարական ծառայության կազմակերպման և անցկացման, փրկարարական աշխատանքների և մարտական առաջադրանքների ղեկավարման և իրականացման, տեղեկատվության հաղորդման կարգը, փրկարարական ծառայողների իրավունքներն ու պարտականությունները, խրախուսման, կարգապահական և նյութական պատասխանատվության կարգը, ծառայողի զենք կրելու, գործադրելու իրավունքը և այլն: