Եվրոպական 5 երկիր երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

10:32 • 25.10.16

Եվրոպական 5 երկիր՝ Ուկրաինան, Չեռնոգորիան, Ալբանիան, Լիխտենշտեյնը և Նորվեգիան, ևս վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այդ մասին ասված է ԵՄ խորհրդի ինտերնետային պորտալում հրապարակված հայտարարությունում:

 

Սեպտեմբերի 15-ին ԵՄ խորհուրդը որոշում էր կայացրել մինչև հաջորդ տարվա մարտ երկարաձգել պատժամիջոցները 146 քաղաքացու և 37 իրավաբանական անձանց դեմ՝ Ուկրաինայում իրավիճակի պատճառով:

 

Հայտարարությունում նշվում է, որ հինգ երկիր միացել է հակառուսական պատժամիջոցներին: ԵՄ-ն, իր հերթին, «ողջունել» է այդ որոշումը: