Հզոր պայթյուն Անթալիայում

10:28 • 25.10.16

Թուրքիայում՝ Անթալիայի առևտրաարդյունաբերական պալատի շենքի մոտակայքում, ուժեղ պայթյուն է որոտացել, գրում է թուրքական «Միլլիյեթ» թերթի կայքը: 


Վնասվել են շրջակայքում գտնվող շենքերն ու մեքենաները: Դեպքի վայրում գտնվող մի մեքենա ամբողջությամբ այրվել է:


Դեպքի վայր են ժամանել ոստիկանության հատուկ ջոկատներ և շտապօգնության մեքենաներ: 

Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում: