Շղթայական ավտովթար Երևանի Երկաթուղայինների փողոցում. «ԲՄՎ»-ի ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց
Հոկտեմբերի 25-ին, ժամը 22.15-ին, Երևանի Երկաթուղայիններ 1-ին փողոցի թիվ 12 տան դիմաց իրար են բախվել «Տոյոտա», «Հոնդաի», «Միցուբիշի» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատահարի հետևանքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:










