Կանադայում բուժքրոջը մեղադրում են ծերանոցի 8 բնակչի սպանության համար

13:10 • 26.10.16

Կանադայում սկսվել է բուժքույր Էլիզաբեթ Թրեյսի Մաի Ֆեթլաուֆերի դեմ դատական գործընթացը, գրում է korrespondent.net կայքը:



Բուժքույրը մեղադրվում է ծերանոցի 8 բնակչի սպանության համար: Նշվում է, որ նա մահացու չափաբաժնով դեղորայք է ներարկել 5 կնոջ և 3 տղամարդու, որոնք եղել են 75-96 տարեկան:


Վուդսթոք քաղաքի ոստիկանապետը, որտեղ գտնվել է ծերանոցը, չի կարողացել նշել հստակ պատճառները, որոնք կարող էին դրդել 49-ամյա բուժքրոջը նման քայլի դիմել:


Սպանությունները կատարվել են 2007-2014թ. ընկած ժամանակահատվածում: 

 

Սա ամենախոշոր քրեական գործն է Օնտարիոյում բայքերական խմբի 8 անդամի սպանությունից հետո: Այդ ժամանակ բայքերներին սպանելու համար մեղադրանք էր ներկայացվել 5 տղամարդու:


1997թ.-ին կանադացի բժշկին մեղադրել էին իր հիվանդին սպանելու համար, որը գտնվում էր քաղցկեղի վերջին փուլում: