Խաղաղ օվկիանոսում ձկնորսական նավ է այրվում, որի վրա կա 52 մարդ

09:15 • 26.10.16

Ճապոնացի փրկարարներն ուղևորվել են թայվանական Chin Chun ձկնորսական նավի մոտ, որը մեկ այլ նավի հետ բախման հետևանքով այրվում է Խաղաղ օվկիանոսում՝ ճապոնական ափից 510 կմ հեռավորության վրա:

 

Ինչպես նշում է ria.ru-ն, Chin Chun-ի վրա գտնվում է 52 մարդ, և դեռևս հայտնի չէ, թե արդյոք նրանցից որևէ մեկը տուժել է:

 

Ինչ վերաբերում է մյուս նավին, որին բախվել է Chin Chun-ը, ապա դրա վերաբերյալ տեղեկություններ չկան:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ նավերի բախումից հետո ճապոնական առափնյա ծառայություններն աղետի ազդանշան են ստացել ու փրկարար նավ ուղարկել այրվող Chin Chun-ի մոտ: