Հայաստանում և ԱՊՀ այլ երկրներում ՀՕՊ միավորված համակարգի մասշտաբային վարժանքներ են սկսվել
ԱՊՀ յոթ երկրների տարածքում սկսվել են Հակաօդային պաշտպանության միավորված համակարգի մասշտաբային վարժանքները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և զանգվածային հաղորդակցությունների բաժնին:
Մարզումներին ներգրավված են մասնակից երկրների ավելի քան 130 հրամանատարային կետ և կործանիչ ավիացիայի Սու-27, Միգ-29, Միգ-31, ռմբակոծիչ ավիացիայի Սու-24, Սու-34, հարձակողական ավիացիայի Սու-25, հեռավոր ավիացիայի Տու-22, Տու-160, Տու-95 մոտ 100 ինքնաթիռ, Կա-27, Մի-8 ուղղաթիռներ:
Վարժանքների ժամանակ մշակվում են օդային տարածքի և պետական սահմանների խախտման, ինքնաթիռի առևանգման, ինչպես նաև վթարի ենթարկվող օդանավերի անձնակազմերին օգնություն տրամադրելու դեպքում գործողությունները: Ինքնաթիռների անձնակազմերը նաև մարտավարական գործողություններ կիրականացնեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի օդային տարածքում:
Ստուգումներին մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ՀՕՊ ուժերը:










