Հրապարակվել է նորարարական կենտրոնից Մեդվեդևի տարհանման տեսանյութը

16:03 • 26.10.16

Հրապարակվել է «Открытые инновации» համաժողովի ժամանակ «Սկոլկովո» նորարարական կենտրոնի դահլիճից Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և համաժողովի մասնակիցների տարհանման տեսանյութը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Համաժողովի նիստը դադարեցվել էր շենքում հնչած մի քանի ուժգին ձայնից հետո: Համաժողովի հաղորդավարն առաջարկել էր հյուրերին և մասնակիցներին դուրս գալ դահլիճից:

 

«Սկոլկովո» կենտրոնի հրշեջ անվտանգության ծառայության աշխատակիցները հայտնել են «ՌԻԱ Նովոստի»-ին, որ տեղի է ունեցել կարճ միացում: