Հարավարևելյան Ասիան մոտ ապագայում կարող է ԻՊ-ի գործունեության նոր վայրը դառնալ. IPAC

12:19 • 26.10.16

Հարավարևելյան Ասիան մոտ ապագայում կարող է դառնալ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործունեության նոր հարթակը՝ Սիրիայում և Իրաքում գործողությունների սահմանափակման հետևանքով:

 

Այդ մասին ասված է Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում գտնվող «Հակամարտությունների քաղաքական վերլուծության ինստիտուտ» (IPAC) անկախ հետազոտական կենտրոնի զեկույցում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Ֆիլիպինների հարավային կղզիները, որտեղ վաղուց գործում են իսլամական զինված կազմակերպությունները, կարող են մոտ ժամանակներս Հարավարևելյան Ասիայի բոլոր երկրներից ԻՊ-ի աջակիցների կենտրոնացման վայր դառնալ:

 

Այժմ արդեն Ֆիլիպինների և Ինդոնեզիայի ու Մալայզիայի իսլամիստների միջև ամուր կապեր կան: