Օբաման ստել է Քլինթոնի փոստի մասին գործի վերաբերյալ իր անտեղյակության մասին. WikiLeaks
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ճիշտ չի ասել՝ վստահեցնելով, թե տեղյակ չի եղել նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից ծառայողական նամակագրություն վարելու համար անձնական համակարգչային սերվերի օգտագործման մասին: Այդ մասին հայտնում է WikiLeaks կազմակերպությունը:
Կազմակերպության Twitter-ի էջում հրապարակման համաձայն՝ Քլինթոնի շրջապատի «նոր նամակները ցույց են տալիս, որ Օբաման ստել է, երբ հայտարարել է, թե տեղյակ չէ Քլինթոնի կողմից էլեկտրոնային փոստի անձնական հասցեն օգտագործելու մասին»:
ԶԼՄ-ներում հաղորդումներից հետո Օբաման հայտարարել էր, որ իմացել է այդ մասին միայն մամուլից: Այն բանից հետո, երբ շտաբի մամուլի քարտուղար Ջոն Շվերինը գրել է գործընկերներին Օբամայի այդ հայտարարության մասին, ԱՄՆ նախկին պետքարտուղարի գրասենյակի ղեկավար Շերիլ Միլսը պատասխանել է. «Մենք պետք է դա մաքրենք: Նա (Օբաման) նամակներ ունի նրանից»:










