Ազգային ժողովի քառօրյա նիստը՝ ուղիղ
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը, որին ներկա է 131 պատգամավորներից 99–ը:
Նախ քվեարկության են դրվելու նախորդ օրը քննարկված հարցերը, որոնք վերաբերում էին հիմնականում միջպետական համաձայնություններին՝ Հայաստանի և Սերբիայի, Հայաստանի և Սլովենիայի, Հայաստանի և Քուվեյթի միջև:
Քվեարկության կդրվի նաև երկքաղաքացիություն ստացած անձանց վերաբերյալ օրինագիծը, որը ենթադրում է ազատել պատասխանատվությունից ՀՀ քաղաքացիներին, ովքեր երկրորդ քաղաքացիությունը ստանալուց հետո այդ մասին չեն տեղեկացրել ՀՀ ոստիկանությանը:
Օրվա երկրորդ կեսին, ինչպես քառօրյա բոլոր նիստերի չորեքշաբթի օրը, սպասվում է հարց ու պատասխան կառավարության հետ: Ակնկալվում է, որ պատգամավորները վարչապետ Կարեն Կարապետյանին և իր թիմի անդամներին բազմաթիվ հարցեր կուղղեն:










