Աղավնատուն գյուղում վրաերթի ենթարկված 7-ամյա տղան և 36-ամյա կինը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

12:46 • 26.10.16

Հոկտեմբերի 25-ին, ժամը 9-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում վրաերթի է ենթարկել 7-ամյա Ռուբեն Վ.-ին և 36-ամյա Մելանա Վ.-ին։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատահարի  հետևանքով վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: