Երևանի Նորագավիթ թաղամասում 2 կնոջ են վրաերթի ենթարկել

10:54 • 26.10.16

Հոկտեմբերի 25-ին, ժամը 19.10-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Նորագավիթի 1-ին փողոցի թիվ 2/5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1968 թ. ծնված Հայկանուշ Շ.-ին և 1961 թ. ծնված Հռիփսիկ Գ.-ին:


Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: