Ռուսաստանում հավաքարարի թալանած անօթևանը կոմայի մեջ է ընկել շատակերության պատճառով
Ռուսաստանի Կեմերովոյի մարզում անօթևան տղամարդը, որը գողացել էր տարածքում աշխատող հավաքարար կնոջ դրամապանակը, հայտնվել է կոմայի մեջ. նշվում է, որ նա չարաշահել է գողացված գումարով գնված սնունդը: Այս մասին գրում է ռուսական lenta.ru կայքը:
Ոստիկանություն դիմած հավաքարարը հայտնել է, որ իր մոտից անհետացել են անձնական իրեր, այդ թվում և դրամապանակը: Կինը պատմել է, որ աշխատելու ընթացքում նա կախել է իր տոպրակն աղբամանից, իսկ աշխատանքն ավարտելուց հետո հայտնաբերել է, որ իր իրերն անհետացել են:
Ավելի ուշ իրավապահները տեղի բժիշկներից հաղորդում են ստացել, որ հոսպիտալացվել է 56-ամյա անօթևան մի տղամարդ, որն ընկել է կոմայի մեջ՝ շատակերության հետևանքով: Նրա մոտ եղել է տոպրակ և կանացի դրամապանակ, որը, ինչպես պարզվել է, ոստիկանություն դիմած հավաքարարին է պատկանում:
Բժիշկներն արել են հնարավոր ամեն բան տղամարդուն կոմայից դուրս բերելու համար:
Պարզվում է, որ տղամարդը դրամապանակում գտնվող 11.000 ռուբլին ամբողջությամբ ծախսել է ուտելիքի վրա:
Այժմ նրան մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում:










