ՄԻՊ-ը աշխատանքային այցով մեկնել է Խորվաթիա

13:30 • 26.10.16

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով մեկնել է Խորվաթիա՝ մասնակցելու hոկտեմբերի 26-29-ը Զագրեբում կայանալիք Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի գլխավոր վեհաժողովին:

Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։

Այցի ընթացքում նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ Ուկրաինայի մարդու իրավունքների հանձնակատարի, Վրաստանի հանրային պաշտպանի, ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի ներկայացուցչների, ինչպես նաև բարձրաստիճան այլ անձանց հետ: Քննարկումների օրակարգում ընդգրկված են տարբեր տարածաշրջաններում և ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր: