88 տարեկան հասակում մահացել է հոգեբան Էլդա Գրինը

12:31 • 27.10.16

Կյանքի 88-րդ տարում այսօր Երևանում երկարատև հիվանդությունից հետո մահացել է հոգեբան, դատաբժշկական փորձագետ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արձակագիր Էլդա Գրինը:

Tert.am –ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Էլդա Գրինի փեսան` ռեժիսոր Արմեն Էլբակյանը:

Էլդա Գրինը ծնվել է 1928 թվականին` Թիֆլիսում։ Ասպիրանտուրան ավարտելով  Մոսկվայում`1 955 թվականին Գրինը  պաշտպանել է թեկնածուական թեզ հոգելեզվաբանության գծով։

Նույն թվականից մինչ օրս հոգեբանություն էր դասավանդում Երևանի պետական համալսարանում։

1968 -ից  նաև զբաղվում էր դատահոգեբանական փորձաքննությամբ և համարվում  Հայաստանում դատահոգեբանական փորձաքննության հիմնադիրը: 

Էլդա Գրինը նաև բազմաթիվ գրքերի հեղինակ է, հանդես է եկել հայերեն և ռուսերեն պատմվածքներով։